Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցի ռազմական դրության չեղարկման հարցով արտահերթ նիստին

«Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցի ռազմական դրության չեղարկման հարցով արտահերթ նիստին
19.11.2020 | 15:20

Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցի ընդդիմադիր խմբակցությունների՝ ռազմական դրության չեղարկման հարցով արտահերթ նիստին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։


ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունները կրկին դիմելու են ԱԺ-ին՝ ռազմական դրության չեղարկման օրակարգով արտահերթ նիստ նախաձեռնելու համար։ «Ռազմական դրության նախագիծ բերել է կառավարությունը, մենք կառավարության պահանջով ենք այդ որոշումն ընդունել։ Մենք հիմա չունենք կառավարությունից որևէ ազդակ, որ ռազմական դրությունը պետք է չեղարկվի։ Հետևաբար, մենք այդ նիստին դարձյալ չենք մասնակցելու։ Մեր դիրքորոշումը դա է»,- ասաց Լենա Նազարյանը։

Դիտվել է՝ 5372

Մեկնաբանություններ